Ներքին 8 ամիս առաջ - 16:41 05-02-2026

Հուզիչ խոսքեր, ջերմ պահեր․ Անի Երանյանը նշել է 35-ամյակը

Դերասանուհի Անի Երանյանը երեկ Միացյալ Նահանգներում տոնել է իր ծննդյան 35-ամյակը։ Հոբելյանական միջոցառումն անցել է ջերմ մթնոլորտում, որի ընթացքում դերասանուհին հանդես է եկել անկեղծ ու հուզիչ ելույթով՝ ամփոփելով իր կյանքի կարևորագույն փուլերից մեկը։

Անիի խոսքով՝ 2025 թվականն իր համար դարձել է շրջադարձային և երազանքների իրականացման տարի։ Նա խոստովանել է, որ վերջին հինգ տարիների իր ամենամեծ նպատակն ու ցանկությունը եղել է հայրենիք այցելելն ու հարազատներին տեսնելը, ինչն ի վերջո իրականություն է դարձել.

«2025 թվականին վերջին հինգ տարվա իմ ամենամեծ երազանքը կատարվեց։ Ես հնարավորություն ունեցա գնալ Երևան, տեսնել ծնողներիս՝ մայրիկիս ու հայրիկիս, տատիկներիս... Բայց ամենակարևորը մայրիկիս հետ հանդիպումն էր, որովհետև գրեթե բոլորին տեսել էի, բայց նրան՝ ոչ»,- նշել է դերասանուհին՝ չթաքցնելով հույզերը։

Այս խոստովանությունը մեծ արձագանք է գտել ներկաների շրջանում՝ դառնալով երեկոյի ամենատպավորիչ պահերից մեկը, որը ևս մեկ անգամ ընդգծել է դերասանուհու սերն ու կապվածությունը հայրենիքի և ընտանիքի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան