Ներքին 8 ամիս առաջ - 16:11 05-02-2026

Ձեր լռությամբ ապականում եք այն կառույցները, որոնց մենք հավատացել ենք․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ շենքի դիմաց կազմակերպված ցույցի ժամանակ ելույթ ունենալիս հռետորական հարց ուղղեց ՀՀ ԱԺ շենքում հյուրընկալված Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիին, թե ՀՀ ԱԺ շենք գալուց առաջ այցելե՞լ է Հայաստանում որևէ քաղբանտարկյալի, քաղաքական նպատակներով կալանավորված չորս սրբազաններից որևէ մեկին, անվասալյակով դատարան բերված Նարեկ Սամսոնյանին, որը Վազգեն Սաղաթելյանի հետ արդեն երկու ամսից ավելի կալանքի տակ է՝ բառի, խոսքի համար, Խաչիկ Գալստյանին, այսօր այցելելո՞ւ է դատարան՝ «18 արդարների» դատին․ «Առանց իրեն հարցնելու, կարող եմ ասել՝ ոչ»։

Նաիրա Զոհրաբյանը խայտառակություն որակեց մեկ շաբաթ առաջ ԵԽ ընդունած բանաձևը, որտեղ որևէ խոսք չկար Հայաստանում քաղբանտարկյալների մասին, մինչդեռ ինքը 2012 թվականին կողմ է քվեարկել այն հինգ դրույթներին, որոնցով այսօր Հայաստանում տասնյակ քաղաքացիներ քաղաքական հետապնդյալներ են։

Նա հիշեց, որ ժամանակին ԵԽ մարդու հանձնակատարներն իր հետ անգամ ՔԿՀ-ների «կաթսայի կափարիչներն էին բացում, որ կալանավորների կարագի դոզան ստուգեն»։ «Ես չեմ ուզում, որ Եվրոպան տարածաշրջանում ՌԴ-ի հետ իր «մարդաբոյը» լուծի Հայաստանում մարդու իրավունքների վրա աչք փակելով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ շենքի դիմաց ցույց էր կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի՝ ՀՀ խորհրդարան այցի առիթով։ Ցույցի մասնակիցները Հայաստանում և Բաքվում հայ քաղբանտարկյալների նկարներով էին և Հայաստանի քաղբանտարկյալներին ու «Ալիևի բանտարկյալներին» ազատ արձակելու կոչերով պաստառներով։ Ցույցին մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան