Ներքին 8 ամիս առաջ - 12:56 05-02-2026

Մեր կոչն է՝ աչք չփակել, խուլ ու համր չձևանալ․ Գառնիկ Դանիելյան

Հայաստանի Հանրապետությունում այլևս ազատ խոսքը քրեականացված է։ Հայաստանի Հանրապետությունում այն մարդիկ, որոնք դեմ են այս իշխանություններին, հայտնվում են անազատության մեջ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ շենքի դիմաց կազմակերպվա ցույցի ժամանակ ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորը նշեց, որ անչափ կարևոր է հիշել բոլոր այն մարդկանց, որոնք հիմա ապօրինաբար պահվում են անազատության մեջ, նշելով քաղբանտարկյալներից շատերի անունները։

«Մեր կոչն է, որ երկակի ստանդարտներով չառաջնորդվեն, հստակ գնահատական տան այն իրավիճակին, որը տիրում է Հայաստանում, աչք չփակել, խուլ, համր չձևանալ, ու դրանով չխրախուսել այս իշխանություններին, որ էլ ավելի ռեպրեսիվ համակարգը շարունակի օգտագործել»,- ասաց նա, անդրադառնալով նաև Բաքվի բանտերում ապօրինի պահվող մեր հայրենակիցներին։

Գառնիկ Դանիելյանը կոչ արեց բոլոր միջազգային կազմակերպություններին, երկրներին, որոնք աչք են փակում Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, անհապաղ միջոցներ ձեռնարկել օր առաջ, ժամ առաջ թե՛ Հայաստանի բանտերում, թե՛ Բաքվի բանտերում պահվող հայերին ազատ արձակելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան