Ներքին 8 ամիս առաջ - 23:17 04-02-2026

Գվարդիայի ձևավորումից կարճ ժամանակ է անցել, սակայն հանցավորության դեմ պայքարում արձանագրվել են դրական ցուցանիշներ

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը փետրվարի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին Ոստիկանության Գվարդիայի ստորաբաժանումների ղեկավարները։

Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների շրջանակում ձևավորված չորս հենասյունային ուղղություններին՝ Կամո Ցուցուլյանը նշել է, որ Գվարդիայի գործառույթները չեն սահմանափակվում միայն հասարակական կարգի ու անվտանգության պահպանությամբ։

Ընդգծելով ստորաբաժանման դերը հանցագործությունների կանխման և բացահայտման գործում՝ նա փաստել է, որ թեև Գվարդիայի ձևավորումից կարճ ժամանակ է անցել, սակայն հանցավորության դեմ պայքարում արդեն իսկ արձանագրվել են էական դրական ցուցանիշներ, որոնք անհրաժեշտ է զարգացնել։

Ծառայության որակի շարունակական լավարկման նպատակով Ոստիկանության պետը հրահանգել է առաջնահերթ ուշադրություն դարձնել անձնակազմի մասնագիտական վերապատրաստմանը։

Նա ընդգծել է, որ Գվարդիայում ծառայության անցնելուց առաջ ստացած գիտելիքները պետք է լինեն հիմք, որի վրա անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել հմտությունները։

Կամո Ցուցուլյանը նաև նշել է, որ աշխատանքի հաջողությունը պայմանավորված է հասարակական անվտանգությանն ուղղված միջոցառումների ճիշտ պլանավորմամբ և ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համակարգված ու սերտ փոխգործակցությամբ։

Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանը նշել է, որ Գվարդիայի ձևավորման առաջին իսկ օրվանից անձնակազմը պատրաստ է ներդնելու առավելագույն ջանքեր՝ ի նպաստ իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության, իսկ բացթողումները մշտադիտարկվում են և հետևողականորեն շտկվելու են։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև հանրային վստահության ամրապնդմանը, ստորաբաժանման գործառնական հնարավորությունների կատարելագործմանը վերաբերող, ինչպես նաև ծառայողական բնույթի այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում