Ներքին 8 ամիս առաջ - 21:17 04-02-2026

Արամ Ա Վեհափառը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահին՝ Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակման խնդրանքով

Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիս Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցից առաջ նամակ է հղել նրան՝ խնդրելով միջնորդել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն:

«Միացեալ Նահանգներու փոխ նախագահին՝ Ճէյմս Տէյվիտ Վանսի օրեր առաջ գրած յատուկ նամակով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը անոր ուշադրութեան յանձնեց Պաքուի մէջ բանտարկուած Արցախի ղեկավարներուն եւ հայ ռազմագերիներուն ազատ արձակման, ինչպէս նաեւ Արցախի հոգեւոր-մշակութային կոթողներու անվթար պահպանման հարցերը՝ դիմելով անոր անձնական միջամտութեան: Յիշեալ նամակին մէջ Վեհափառ Հայրապետը նաեւ յիշեցուց, որ միջազգային օրէնքը յստակօրէն կը շեշտէ թէ՛ ռազմագերիներու ազատ արձակումը եւ թէ՛ հոգեւոր-մշակութային կոթողներու պաշտպանութեան կարեւորութիւնը:

Յայտնենք, որ արդէն Վեհափառ Հայրապետին նամակը կը գտնուի փոխ նախագահին գրասեղանին վրայ: Ան յառաջիկայ շաբաթ յաջորդաբար Հայաստան ու Ազրպէյճան պիտի այցելէ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում