Ներքին 8 ամիս առաջ - 18:24 04-02-2026

Խելոք Սաքունցը երկու մոր կաթ է ուտում

Դեկտեմբերի 4-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է բռնցքամարտի WBL, WBF և WBO վարկածով աշխարհի չեմպիոն Յուրի Սաքունցին:

Հասմիկ Ավագյանը Յուրի Սաքունցին հանձնել է ԿԳՄՍ նախարարության շնորհակալագիր՝ բարձր գնահատելով նրա ջանքերը՝ ուղղված նոր նվաճումներ գրանցելուն և Հայաստանի մարզական պատիվը միջազգային հարթակներում բարձր պահելուն:

«Ի թիվս Ձեր այլ հաջողությունների՝ այս հաղթանակն աննախադեպ առաջընթաց էր և նոր նշաձող մարզաշխարհի համար: Մենք բոլորս հպարտ ենք Ձեր հաջողություններով և ոգևորված՝ առաջիկա հաղթանակները տեսնելու ակնկալիքով»,- նշել է Հասմիկ Ավագյանը:



Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուրի Սաքունցն ընդգծել է, որ մարզական նվաճումը միայն իրենը չէ․ «Այս հաղթանակը նաև իմ երկրինն ու ժողովրդինն է: Շարունակելու եմ անել առավելագույնը՝ հայկական սպորտը միջազգային ասպարեզում առավել ճանաչելի դարձնելու նպատակով»:

Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ նա «Մեր ձևով» շարժման աջակցությամբ մեկնել է հերթական մրցմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան