Ներքին 8 ամիս առաջ - 13:37 04-02-2026

Սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ պիտի շարունակեն պատիժը կրել․ նախարար

Սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Արդարդատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Այդ անձինք փոխանցվել են դատապարտյալների փոխանցման կառուցակարգով։ Հարցը կարգավորվել է քրեական վարույթներով իրական օգնության մասին օրենքով։ Դա արվել է՝ գնահատելով այն հնարավորությունները, որոնք մենք այս պահին ունենք։ Այս քայլն արվել է նաև Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու, Սիրիայում հայ համայնքի իրավունքների պաշտպանությունն ավելացնելու համար»,- նման կարծիք հայտնեց նա։

Դիտարկմանը` ինչու Թուրքիայի միջոցով, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, այլ ոչ թե Սիրայի միջոցով, որի հետ ունենք դիվանագիտական հարաբերություններ, Գալյանը զարմացավ. «Թուրքիայի միջոցով արգելվա՞ծ է»։

Հիշեցնենք, որ հունվարի 14–ին հայ գերիների ազատ արձակման լուրից հետո հայտնի դարձավ, որ ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններ Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։ Նրանք 44–օրյա պատերազմին կռվել էին հայկական բանակի դեմ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ