Արտաքին 4 տարի առաջ - 16:24 04-05-2022

Ուկրաինայում «Ազովի» գրոհայինների հետ ուս ուսի կռվում են իսրայելցի վարձկանները. Զախարովա

«Այնուամենայնիվ, ես կասեմ այն, ինչն այժմ հազիվ թե ցանկանան լսել Իսրայելի այն նույն քաղաքական գործիչները, ովքեր այժմ բորբոքում են տեղեկատվական արշավը: Գուցե նրանց համար հետաքրքիր լինի: Ուկրաինայում այժմ «Ազովի» գրոհայինների հետ փաստացի ուս ուսի տված գտնվում են նաև իսրայելցի վարձկաններ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես տեսել եմ տեսանյութ, նյութերը»,- ընդգծել է Զախարովան։

Նա նաև ասել է, որ հակասեմիտիզմի մասին խոսակցությունները, որոնք սկսվել են Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո, «երկակի ստանդարտներ» չեն, այլ «ուշադրության շեղում» իրական խնդիրներից։

«Բավական է դա անվանել «երկակի ստանդարտներ»։ Կա մի լավ մարդկային բառ՝ ստորություն»,- ասել է Զախարովան։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը փորձել է «ձեռք մեկնել և բացատրել, դիմել ինչ-որ էմպատիայի, կարեկցանքի, ապրումակցման և խնդրի ըմբռնման»։ Սակայն, նրա խոսքով, այդ փորձերն ապարդյուն են անցել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար