Ներքին 3 տարի առաջ - 23:11 20-01-2023

Իշխանական վարձկանները փորձեցին դասակի հրամանատարին մեղսագրել ամենաէժան մեղադրանքները․ Արսեն Բաբայան

«Հայտնի այրված զորամասից իր հարցազրուցով հայտնի դարձած դասակի հրամանատարի վերաբերյալ կանխատեսել էինք, որ իշխանական քարոզչամեքենան պիտի կեղտոտ հարձակում սկսի»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Բնականաբար կանխատեսել էինք նաև, որ դա անելու են իրենց ունեցած ամենակեղտոտ վարձկան լրատվամիջոցով: Մեր կանխատեսումներն իրականացան:

Նախ այդ վարձկանները փորձեցին դասակի հրամանատարին մեղսագրել ամենաէժան մեղադրանքները, որից հետո հարցազրույցի տեսանյութից վերցրեցին մի կտոր, որտեղ դասակի հրամանատարը խիստ հուզված է, հազիվ է զսպում ծայրահեղ էմոցիան և էժանագին մոնտաժով դա փորձեցին ներկայացնել հակառակ կողմից:

Ի դեպ, դասակի հրամանատարի նկատմամբ ստորությունները ոչ միայն քարոզչական դաշտում են կատարում: Բայց դրա մասին հերթով և ճիշտ ժամանակին:

Իշխանության բոլոր վարձկաններին նախազգուշացնում եմ. ես հանդիսանում եմ դասակի հրամանատարի փաստաբանը և ցանկացած արարք, որը կվնասի կամ կարող է վնասել վստահորդիս՝ ստանալու է համարժեք, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի ծանր պատասխաններ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան