Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:30 03-02-2026

Սամվել Կարապետյանի տղայի ասածը բավական էր, որ ժողովրդի աչքից ընկնեն. հարցում

Սամվել Կարապետյանը հիմնել է քաղաքական կուսակցություն և հայտարարել, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին՝ հայտնելով գործող իշխանությանը հեռացնելու նպատակների մասին։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Հավատո՞ւմ եք, որ Սամվել Կարապետյանի թիմին կհաջողվի Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից»։

Քաղաքացիների արձագանքները տարբեր էին։

Մի կին կտրուկ արձագանքեց՝ նշելով․ «Իհարկե ոչ։ Մենակ իրա տղայի երեկվա խոսակցականը հերիք էր, որ իրանք ամբողջ ժողովրդի երեսից ընկնեն»։

Մի ուրիշ կին ավելի սուր արտահայտվեց․ «Ոչ մի անգամ։ Նա ստոր մարդ է, ստոր էլ մեռնելու է»։

Մեկ այլ հարցված հիշեցրեց անգլիական մի արտահայտություն․ «Ինչպես անգլիացիները մի լավ խոսք ունեն՝ հուսալ առանց հույսի։ Թե չէ Հայաստանի վերջը գալու է»։

Իսկ հարցվածներից շատերը սահմանափակվում էին կարճ պատասխաններով՝ նշելով պարզապես «այո» կամ «ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան