Արտաքին 8 ամիս առաջ - 20:18 03-02-2026

Էրդողանը մեկնել է Սաուդյան Արաբիա, ապա կայցելի Եգիպտոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ի առաջին արտասահմանյան այցը կկատարի Սաուդյան Արաբիա, իսկ հետո Եգիպտոս։ Էրդողանը Սաուդիան Արաբիա է մեկնում թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հրավերով և կայանալիք հանդիպումների ընթացքում քննարկելու է երկու պետությունների միջև առկա համագործակցության խորացմանը միտված քայլերը:

Օրակարգային հարցերի թվում են լինելու նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները:

Փետրվարի 4-ին Էրդողանը կայցելի Եգիպտոս ու կհանդիպի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի։ Նախագահները համանախագահելու է երկու երկրների միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 2-րդ նիստը:

Քննարկվելու են երկկողմ օրակարգային հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները, այդ թվում՝ Պաղեստինի շուրջ տիրող իրավիճակը: Էրդողանը նաև մասնակցելու է այցի շրջանակներում կազմակերպվելիք «Թուրքիա-Եգիպտոս աշխատանքային համաժողովին»:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները