Արտաքին 8 ամիս առաջ - 22:52 02-02-2026

ԱՄՆ-ն և Հնդկաստանը համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ. Թրամփ

Միացյալ Նահանգները և Հնդկաստանը համաձայնության են եկել երկկողմ առևտրի հետագա պայմանների վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հեռախոսազրույցից հետո, ով նաև հայտարարել է հնդկական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի նվազեցման մասին։

«Ի նշան, վարչապետ Մոդիի և Հնդկաստանի նկատմամբ բարեկամության և հարգանքի, և նրա խնդրանքով, որն ուժի մեջ է մտնում անմիջապես, մենք համաձայնության ենք եկել Միացյալ Նահանգների և Հնդկաստանի միջև առևտրային համաձայնագրի շուրջ»,- գրել է Թրամփը Truth Social-ում իր գրառման մեջ։

«Միացյալ Նահանգները կսահմանի նվազեցված մաքսատուրքեր՝ 25%-ից իջեցնելով մինչև 18%»,- պարզաբանել է ամերիկացի առաջնորդը։

Նա հավելել է, որ Հնդկաստանը նաև քայլեր կձեռնարկի ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը նվազեցնելու և ոչ մաքսատուրքային արգելքները վերացնելու ուղղությամբ՝ դրանք «զրոյի հասցնելու» նպատակով։

«Ավելին, վարչապետը պարտավորվել է գնել ամերիկյան ապրանքներ շատ ավելի մեծ քանակությամբ, այդ թվում՝ ավելի քան 500 միլիարդ դոլարի էներգետիկայի, տեխնոլոգիաների, գյուղատնտեսական արտադրանքի, ածուխի և շատ այլ ապրանքների տեսքով։ Մեր անհավանական հարաբերությունները Հնդկաստանի հետ ապագայում միայն կամրապնդվեն»,- գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial-ում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում