Ներքին 8 ամիս առաջ - 19:53 02-02-2026

Ուժեղ Հայաստանում փոքր բիզնեսը «հարկ հավաքելու աղբյուր» չի՛ լինելու․ Սամվել Կարապետյանը կփոխի պատկերը

Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին։

Այդ մասին գրել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը․

«10% հարկ՝ փոքր բիզնեսին = հարված աշխատող մարդուն

ՔՊ-ական կառավարությունը 2025-ից
կրկնապատկեց շրջանառության հարկը՝ 5%-ից դարձնելով 10-ը %։

Ի՞նչ է սա նշանակում իրական կյանքում և ո՞ւմ է վնասում․
Ո՛չ օլիգարխներին, ո՛չ մոնոպոլիաներին
Փոքր խանութը չի դիմանում
Արհեստավորը փակում է գործը
Մարդը կորցնում է աշխատանքը
Ընտանիքը մնում է առանց եկամտի
Հայաստանում կա
122,000 փոքր ու գերփոքր բիզնես
69,000 շրջանառության հարկ վճարող
400,000 աշխատող մարդ տվյալ ոլորտում

Սրանք պարզապես թվեր չեն։

Խոսքը 400 հազար ընտանիքի մասին է, հազարավոր փոքր խանութների, արտադրամասերի, ծառայությունների, որոնք այսօր կանգնած են փակվելու վտանգի առաջ։

Սամվել Կարապետյանը կփոխի այս պատկերը։ Նրա 5 տնտեսական քայլերը աշխատող մարդուն խեղդող քաղաքականության փոխարեն՝ զարգացնող տնտեսական միջավայրի մասին են.
0% հարկ՝ փոքր և միջին բիզնեսի համար
Բիզնեսը կաշխատի, ոչ թե կփակվի
Ընտանիքը եկամուտ կստանա, չի՛ արտագաղթի

Ուժեղ Հայաստանում փոքր բիզնեսը «հարկ հավաքելու աղբյուր» չի՛ լինելու, այն լինելու է մեր տնտեսության ողնաշարը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող