Սպորտ 8 ամիս առաջ - 19:42 02-02-2026

Կցանկանայի, որ նրան հեռացնեին UFC-ից. Ծառուկյանը՝ Փիմբլեթի մասին

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Ծառուկյանը սուր քննադատության է ենթարկել բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթին։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) կայացած UFC 324 մրցաշարի գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մղվող պայքարն էր Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի միջև։ Այդ դիմակայությունում Գեյջին հաղթանակ է տարել մրցավարների միաձայն որոշմամբ՝ նվաճելով ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։

«Եթե նայենք վարկանիշային աղյուսակին, ապա Փիմբլեթին կարող են հաղթել Բենուա Սեն-Դենին, Ռաֆայել Ֆիզիևը, ես, Չարլզ Օլիվեյրան, Մաքս Հոլոուեյը․․․ բոլորը կարող են նրան հաղթել։ Դեն Հուքերը նրան կհաղթի 100 տոկոսանոց հավանականությամբ։ Ես կցանկանայի, որ նրան հեռացնեին UFC-ից»,- Yahoo Sport-ին տված հարցազրույցում նշել է Ծառուկյանը։

Հավելենք, որ Արմանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարի շրջանակներում մենամարտելով Դեն Հուքերի դեմ։ Այդ մենամարտն ավարտվել է հայ մարտիկի հաղթանակով՝ երկրորդ ռաունդում կիրառված խեղդող հնարքով։ Ներկայումս Ծառուկյանի ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում