Ներքին 8 ամիս առաջ - 15:52 02-02-2026

«Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են 19-ամյա բանվորին

Հունվարի 28-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է զանգահարել մի կին և հայտնել, որ Փափազյան փողոցի 14 հասցեում գործող «Նոր-Զովք» սուպերմարկետում անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել իր թոռանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված մարկետ են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ որտեղ էլ Երևանի բնակիչ 19-ամյա տղան ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը «Նոր-Զովք» սուպերմարկետում անվտանգության պետը և աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել՝ մի քանի անգամ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին, պատճառելով ֆիզիկական ցավ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նշված արարքը կատարել են Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Ալբերտ Գ․-ն և Երևանի բնակիչ 56-ամյա Կարեն Մ․-ն

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ծեծի ենթարկված Արսեն Հ․-ն աշխատում է «Նոր-Զովք» սուպերմարկետում, որպես բանվոր, Ալբերտ Գ․-ն՝ «Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության պետն է, իսկ Կարեն Մ․-ն՝ «Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության աշխատակից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում