Արտաքին 8 ամիս առաջ - 10:38 02-02-2026

Ես երբեք չեմ եղել Էփշտեյնի կղզում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ երբեք չի այցելել կամ նույնիսկ մոտեցել հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի կղզուն։ ԱՄՆ նախագահն այս հայտարարությունն արել է «Գրեմմի» մրցանակաբաշխության հաղորդավար Թրևոր Նոային ի պատասխան, որը կատակել էր Թրամփի և նախկին նախագահ Բիլ Քլինթոնի՝ կղզի ենթադրյալ այցի մասին։

«Ես երբեք չեմ եղել Էփշտեյնի կղզում կամ նույնիսկ մոտ չեմ եղել դրան»,- գրել է Թրամփը TruthSocial-ում՝ հավելելով, որ չի կարող խոսել Քլինթոնի անունից։

ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը հունվարի 30-ին հայտարարել էր, որ Էփշտեյնի գործով նյութերի հրապարակումն ավարտվել է։

Տվյալների ընդհանուր ծավալը գերազանցել է 3.5 միլիոնը, այդ թվում՝ փաստաթղթեր, էլեկտրոնային նամակներ, լուսանկարներ և տեսանյութեր, որոնք կապված են սեռական թրաֆիքինգի ֆինանսավորող, այժմ արդեն մահացած անձի հանցագործության հետաքննության հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի