Ներքին 7 ամիս առաջ - 15:39 01-02-2026

Երևանում բախվել են Mercedes-ը, Nissan Rogue-ը, Nissan Bluebird-ը, «ՎԱԶ 2106»-ը և ավտոբուսը․ կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում, թիվ 230 հասցեի դիմաց, բախվել են «Nissan Rogue» մակնիշի, «ՎԱԶ 2106» մակնիշի, «Mercedes» մակնիշի, «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենաները և «Zongtong» մակնիշի ավտոբուսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում