Ներքին Միտք 8 ամիս առաջ - 11:22 01-02-2026

Եկեղեցու դեմ արշավը կոփվելու պրոցես է, որը կռում է եկեղեցու վերնախավի նոր սերունդը. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Փորձենք տեղի ունեցող պրոցեսում նշմարել նաեւ օգտակար հանգամանքները: Առավել եւս, որ ինքս պրոցեսի հենց սկզբից այն դիտարկել եմ ոչ միայն որպես մարտահրավեր, այլ նաեւ՝ եւ ավելի շատ որպես հնարավորություն:

Խոսքս եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի, եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած արշավի մասին է: Մենք տեսնում ենք, որ այդ արշավի ընթացքում երբեմն-երբեմն «ընկնում» են հոգեւորականներ: Բայց տեսնում ենք նաեւ, թե որքանն են մնում կանգուն: Եվ այս հարաբերակցությունը անհամեմատելիորեն հոգուտ կանգուն մնացողների է: Եվ այս պրոցեսում, ըստ իս, ծնվում է Հայ Առաքելական եկեղեցու վերնախավային նոր շերտ՝ այդ հասկացության ոչ «դասակարգային», այլ առաջին հերթին արժեքային ու գաղափարական տեսանկյունից:

Նաեւ այդ հանգամանքը նկատի ունենալով է, որ ավելի վաղ կարծիք եմ հայտնել, որ այս պրոցեսը մեր եկեղեցու համար կոփվելու պրոցես է, որը կռում է եկեղեցու վերնախավի նոր սերունդը, արժեքային ու գաղափարական զրահի նոր շերտը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան