Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 14:30 31-01-2026

Բանակում հոգևոր ծառայության կազմաքանդումը մեծ վնաս է հասցնելու զորքերում առկա մթնոլորտին

Զինված ուժերում հոգևոր ծառայությունը հսկայական դեր է ունեցել զորքերում բարոյահոգեբանական վիճակի, զինծառայողների միջև հարաբերությունների և ուսումնական-դաստիարակչական գործընթացների վրա։

Քաղաքական հաշվարկի և նեղ անձնական շահերից ու քինախնդրությունից ելնելով՝ բանակում այս ինստիտուտի կազմաքանդումը մեծ վնաս է հասցնելու զորքերում առկա մթնոլորտին, մարդկային փոխհարաբերություններին և, ըստ այդմ, մարտունակությանը։
Քիչ չեն մարդիկ, ովքեր ձգտում են պատմություն մտնել։ Ոմանք այդ նպատակին հասնում են, սակայն այլ է խնդիրը՝ հերոսի՞, թե՞ հակահերոսի կարգավիճակով։

Փաշինյանն այդ ընտրությունը վաղուց էր կատարել, սակայն նա չի պատրաստվում հակահերոսի խարանը միայնակ կրել։ Երեկ այդ որոշումը Պապիկյանն է կայացրել, վաղը նրա այլ թիմակիցներ կընդունեն։

Պատմության անիվը հետ շրջել չի՛ լինի, պատմությունը խմբագրել չի՛ լինի․ միակ բանը, որ հնարավոր է՝ այս վայրագների իշխանության հեռացումից հետո, նրանց հասցրած ծանր վնասների վերականգնումն է, որը ժամանակ կպահանջի, սակայն հնարավոր է։

Այս մասին գրառում է կատարել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին