Ներքին 8 ամիս առաջ - 21:08 30-01-2026

Nestlé-ի խնդրահարույց արտադրանք չի ներկրվել Հայաստան. ՍԱՏՄ ղեկավար

Շվեյցարական Nestlé ընկերության արտադրած խնդրահարույց մանկական սնունդ չի ներկրվել Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

«Nestlé-ի վերաբերյալ վերահսկողությունը շատ խիստ է ոչ միայն տեսչական մարմնի, այլև ուժային կառույցների կողմից: Եթե չեմ սխալվում՝ նամակ ենք ունեցել նաև Քննչական կոմիտեից: Այս հարցը շատ խիստ է վերահսկվում: Հայաստանում չենք ունեցել այն խմբաքանակը, որը եղել է խնդրով: Ստուգել ենք, նաև ամենօրյա ռեժիմով կապ ենք պահպանել ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ: Գործարանը հետ է կանչում իր արտադրանքը, ամբողջ խմբաքանակը հավաքվելու է այստեղի ներկայացուցչի մոտ, արդեն հավաքվածը ֆիքսել ենք: Իրենք շատ բարեխիղճ ձևով այդ ապրանքը հետ են հավաքել և, կարծում եմ, որևէ խնդիր չի լինի: Հայաստանում իրենց ներկայացուցչությունը վերադարձնում է ապրանքը հետ հանձնած գնորդների գումարները»,- նշեց Տիգրան Պետրոսյանը:

Ավելի վաղ Nestlé-ն հայտարարել էր մանկական սննդի մի քանի խմբաքանակ, ներառյալ SMA, BEBA և NAN մանկական խառնուրդները 25 երկրից հետ կանչելու մասին՝ դրանցում տոքսինի հնարավոր առկայության պատճառով, որն առաջացնում է սրտխառնոց և փսխում։

Հետ կանչումը վերաբերել է, այդ թվում, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի խմբաքանակներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան