Սպորտ 8 ամիս առաջ - 18:52 30-01-2026

Արմանը ուղղակի չհաղթեց նրան, այլ ջախջախեց. UFC-ի ադրբեջանցի մարտիկը խոսել է Ծառուկյանի մասին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 9-րդ համար Ռաֆայել Ֆիզիևն անդրադարձել է դիվիզիոնի առաջատար դիրքերում ստեղծված խառնաշփոթին՝ կասկածի տակ դնելով կազմակերպության վարկանիշային տրամաբանությունը։

​Քննարկման առիթը Ջասթին Գեյջիի կողմից ժամանակավոր չեմպիոնական գոտու նվաճումն էր Փեդի Փիմբլեթի դեմ մենամարտում։ Ֆիզիևն ընդգծել է, որ այդ որոշումն անարդար է վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանի նկատմամբ։

​Sport24-ին տված հարցազրույցում, պատասխանելով Արման Ծառուկյանի նկատմամբ UFC-ի վերաբերմունքի և նրան «ներելու» մասին հարցին, Ֆիզիևը նշել է.

«Նա տիտղոսային մենամարտի չեղարկումից հետո արդեն հաղթանակ է տարել։ Տպավորություն է, թե նա հիմա ամեն շաբաթ գոտեմարտում է, հետո էլի ինչ-որ բան անում։ Միայն սնվում է, գոտեմարտում, հետո նորից սնվում։ Նա ուղղակի չհաղթեց Հուկերին, նա ջախջախեց նրան»։

​Ֆիզիևը խոստովանել է, որ չի հասկանում կազմակերպության մոտեցումը, սակայն նշել է, որ UFC-ի համար առաջնային են այլ գործոններ.

«Իհարկե, ես չեմ հասկանում այս ամենը, բայց UFC-ի համար կարևոր են այլ բաներ։ Փիմբլեթն անգլիացի է, նրան մենամարտ տվեցին ԱՄՆ-ում՝ ամերիկացու դեմ։ Փեդին երկրպագուների մեծ բանակ ունի, խարիզմատիկ է և մեծ աղմուկ հանող։ Սակայն սպորտային տեսանկյունից անհասկանալի է, թե ինչի համար են մեզ պետք վարկանիշները։ Հարցերը պետք է ուղղել UFC-ին, իսկ ես ամեն ինչից գոհ եմ»,- եզրափակել է մարտիկը։

​Հիշեցնենք, որ Ծառուկյանի հաջորդ գոտեմարտը կկայանա փետրվարի 28-ին Տեմպիում (ԱՄՆ)՝ ըմբշամարտի RAF լիգայի շրջանակում, ամերիկացի Ջորջիո Պուլասի հետ։

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով