Ներքին 8 ամիս առաջ - 17:52 30-01-2026

Ոստիկանությունը պաշտպանում է նրանց, ովքեր պղծում են Եկեղեցին

Oragir.News-ի հարցումներից մեկի ժամանակ «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Սեմյոն Բաբայանը՝ եկեղեցու և հոգևորականների հնարավոր հալածանքների մասին հարցին ի պատասխան նշել է․

«Իհարկե հալածվում են, և հալածվում են հենց իրենց խմբակի կողմից: Սա կարող է ունենալ շատ ծանր հետևանքներ, քանի որ ըստ Փաշազադեի՝ իրենց խանգարողը մեր Առաքելական եկեղեցին է, և մեծ հավանականությամբ նրանք գործում են հենց այդ ցուցումը կատարելու համար»։

Նա անընդունելի է համարել իշխանությունների վարքագիծը՝ ընդգծելով.

«Շատ վատ է, երբ մեր հարկերով ֆինանսավորվող մեր իշխանությունը կատարում է ուղիղ հակառակ գործողություն: Այսօր եկեղեցու չակերտավոր մաքրմանը մասնակցում են մարդիկ, որոնք մեր հասարակության թերմացքներն են։ Եթե այդ գործընթացը հաղթանակ ունենա, մենք պարտվելու ենք ոչ թե գործող կառավարիչներին, այլ այսօրվա հասարակության թերմացքներին, որոնց կենսագրությունն ու առաջացումը խիստ կասկածելի են, և որոնցից շատերի նկատմամբ նույնիսկ քրեական գործեր են հարուցված»։

Սեմյոն Բաբայանը կոնկրետ անուններ է նշել.

«Խոսքը Ռուստամ Ավայանի, Ռոմա Բաղդասարյանի և նման տիպի մարդկանց մասին է, որոնց նույնիսկ մարդ չի կարելի համարել, բայց որոնք այսօր փորձում են մաքրել եկեղեցին: Այդ մարդիկ ապրում են իրենց պիղծ կյանքով, կեղծ դպիրներ են, հոգևորական չեն, բայց մասնակցում են եկեղեցական արարողություններին»։

Նա իրավիճակը բացատրեց իր օրինակով։ «Ես էլ կարող եմ ասել, որ դպիր եմ և բոլորին հրավիրել պատարագի, բայց հարց է՝ այդ դեպքում ոստիկանությունը կպաշտպանի՞ իմ իրավունքները, եթե հայտարարեմ, որ ուզում եմ սուրբ պատարագ մատուցել մեր հայրենակիցների համար։ Իհարկե` ոչ»,- ասաց նա, ապա հավելեց,- «Ոստիկանությունը պաշտպանում է այն անձանց, ովքեր պղծում են եկեղեցին: Իրենք այսօր մաքրում են Հայաստանը Առաքելական եկեղեցուց և հայից»։

Մանրամասները` տեսանյությում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում