Ներքին 8 ամիս առաջ - 10:23 30-01-2026

Ոստիկանության գվարդիայի Շիրակի բաժինն ահազանգել է Ոստիկանության Մուշի բաժին․ Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը գրառում է կատարել «Ոստիկանությունը դիմել է ոստիկանություն» վերտառությամբ

«Իրական Հայաստանում այնքան «անվտանգ է», որ ոստիկանության բաժինը ահազանգում է 102 պաշտպանվելու համար։

Մասնավորապես, վերջերս Ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, ապա հաղորդում է ներկայացվել ոստիկանության Գվարդիայի Շիրակի բաժնի կողմից։

ՆԳՆ նախարարի կողմից ձևավորված գվարդիայի Շիրակի բաժնի վրա մեկը հարձակվել է, կոտրել ապակիները, սարսափած ոստիկան հերթապահներն էլ դիմել են ոստիկանություն։ Գվարդիան, որ պետք է ապահովի պետական պաշտպանություն հատուկ ռազմավարական օբեյկտների, չի կարողացել ապահովել սեփական անվտանգությունը։

«Իրական» Հայաստանում փաստացի ոստիկանությունը կարող է միայն հարձակվել, օրինակ, եկեղեցու վրա, իսկ մյուս պարագաներում ինքը անզոր է, սա է իրական պատկերը։

Ինչ ասեմ, բարի գալուստ «Իրական Հայաստան»՝ ստի, կեղծիքի, պարտության ու նվաստացման Հայաստան»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով