Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 23:56 29-01-2026

Քրգործի նպատակը Վեհափառի ու Գերագույն Հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելն է, որ չկարողանան Հայաստանից դուրս գալ

Խայտառակ քրեական գործ՝ Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ, այս մասին հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Այսօր հրապարակվեց, որ Քննչական կոմիկտեի կողմից հարուցվել է քրեական վարույթ, փաստացի քրեական հետապնդում է հարուցվում Վեհափառ Հայրապետի ու Հոգևոր խորհրդի անդամների դեմ։

Եթե ուսումնասիրենք գործը, կտեսնենք, որ ոչ մեծ ծանրության արարաքի մասին է խոսքը, մինչև 2 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսված, իսկ առաջին անգամ կատարած լինելու դեպքում մեկ այլ հոդվածքով ազատազրկում պատժատեսակ չի կարող կիրառվել, այսինքն սա հատուկ ուղերձ է, և սրա նպատակը Վեհափառ Հայրապետի ու Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելն է, որ չկարողանան Հայաստանից դուրս գալ, այսինքն սրանով խոչընդոտում են ՀԱԵ բնականոն գործընթացին, փորձում են խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի գումարմանը։ Այս խայտառակ գործողությանը կարող ենք սպասել»,- նշել է նա:

Ավելին՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով