Արտաքին 8 ամիս առաջ - 22:43 29-01-2026

Իրանն ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու հնարավորություն ունի. Պենտագոնի ղեկավար

Իրանը բոլոր հնարավորություններն ունի ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու համար: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«ԱՄՆ–ն նրանց (Իրանին խմբ.) տալիս է համաձայնագիր կնքելու բոլոր հնարավորությունները։ Նրանք չպետք է ձգտեն միջուկային ներուժի»,- ասել է Հեգսեթը Սպիտակ տանը։

Միաժամանակ CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև գլխավոր տարաձայնությունը դարձել է Վաշինգտոնի պահանջը՝ սահմանափակել իրանական բալիստիկ հրթիռների հեռահարությունը:

Աղբյուրների տվյալներով՝ Իրանը հրաժարվել է կատարել ԱՄՆ-ի պահանջը և հայտարարել է, որ քննարկելու է միայն իր միջուկային ծրագիրը:

Հրապարակման համաձայն՝ Իրանի բալիստիկ հրթիռներն ամենից շատ անհանգստացրել են Իսրայելին, որը 2025 թվականի հունիսին Իրանի հետ հակամարտության սրման ժամանակ իր հակահրթիռային պաշտպանության միջոցների զգալի մասը ծախսել է իրանական հրթիռները որսալու վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում