Արտաքին 8 ամիս առաջ - 20:25 29-01-2026

Թուրքիայի տրանսպորտի նախարարը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նահանգային խորհրդի նիստում հայտարարություններ է արել Միջին միջանցքի լոգիստիկ ժամկետների վերաբերյալ՝ անդրադառնալով նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։

Նախարարը մասնավորապես նշել է.
«Չինաստանից դուրս եկած բեռի՝ մինչև Լոնդոն հասնելու տևողությունը ծովային ճանապարհով՝ Սուեզի ջրանցքով 35 օր է, իսկ եթե շրջանցենք Բարեհուսո հրվանդանը՝ 45 օր։ Միջին միջանցքով, երկաթուղու միջոցով դա հնարավոր է իրականացնել ընդամենը 18 օրում։ Մենք ավարտել էինք Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը, հիմա, Աստծո կամոք, այս տարի կիրականացնենք Յավուզ Սուլթան Սելիմ կամրջի վրայով անցնող գծի մրցույթը (տենդերը), նաև իրականացրել ենք Զանգեզուրի միջանցքի մրցույթը։ Երբ այն (Զանգեզուրի միջանցքը) ավարտենք, այդտեղից ամենակարճ ճամփով կհասնենք թյուրքական աշխարհ»։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»