Ուղիղ եթեր
Արտաքին 8 ամիս առաջ - 21:06 29-01-2026

Իրանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հունվարի 30-ին կմեկնի Թուրքիա և կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու տարածաշրջանային և երկկողմ հարցերը։

Նախատեսվում է, որ Ֆիդանը կանդրադառնա տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը և բարօրությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և կապի ոլորտներում համագործակցության ամրապնդմանը։

Թուրքիայի և Իրանի միջև առևտրի ընդհանուր ծավալը 2025-ի նոյեմբերի դրությամբ կազմել է մոտ 5 մլրդ դոլար և կողմերը մտադիր են երկարաժամկետ հեռանկարում այն հասցնել 30 մլրդ դոլարի։

Նշվում է, որ Ֆիդանը կհայտնի, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումներին, և որ Իրանի անվտանգությունը, խաղաղությունը և կայունությունը մեծ նշանակություն ունեն Թուրքիայի համար։ Թուրքիան կհաստատի իր դիրքորոշումը Իրանում ռազմական միջամտությունների նկատմամբ և կշեշտվի, որ պատրաստ է նպաստել առկա լարվածության կարգավորմանը երկխոսության միջոցով։

Բացի այդ Ֆիդանը կհայտարարի, որ Թուրքիան աջակցում է Իրանի միջուկային ծրագրի արագ և խաղաղ լուծմանը և պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել։

Անդրադարձ կարվի նաև Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգություններում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) իրանական ճյուղի՝ «PKK/PJAK»-ի դերին՝ ընդգծելով, որդրա լիակատար չեզոքացումը Իրանի անվտանգության համար անհրաժեշտություն է։ Բացի այդ արտգործնախարարներները կանդրադառնան նաև Սիրիայում և Գազայում տիրող իրավիճակին։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր