Ներքին Միտք 8 ամիս առաջ - 22:34 28-01-2026

Արարատ Միրզոյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանին մեկ բառով կորակեմ՝ խայտառակություն․ Արթուր Խաչատրյան

Կարդացի Արարատ Միրզոյանի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին։ Կարող եմ մեկ բառով այն որակել՝ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ։

Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ըստ Արարատ Միրզոյանի․ «(Ազատության թշնամիները) ցանկանում են վերադարձնել մեզ ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտությունների և թույլ ինքնիշխանության միջավայր»։ Փաստորեն, Արցախում հայերը հանգիստ ու խաղաղ ապրում էին պուպուշ ադրբեջանցիների հետ, իսկ «ազատության թշնամիները» եկան ու այդ շոկոլադե հարաբերությունները խափանեցին, մեզ բարի ադրբեջանցիների հետ թշնամացրեցին։

Ստացվում է, որ ադրբեջանցիները չեն հայաթափել Նախիջևանը, չեն հայաթափել Դաշտային Ղարաբաղը, չեն փորձել Արցախը ենթարկել էթնիկ զտման, արցախահայերի համար ստեղծել կյանքի անտանելի պայմաններ, որ նրանք լքեն իրենց բնօրրանը, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք չեն ցուցաբերել։ Ադրբեջանական իշխանությունները շատ լավն են, Սումգայիթի ու Բաքվի ջարդերը չեն կազմակերպել, Հայաստանի ու Արցախի հանրապետությունները չեն շրջափակել, մեր դեմ պատերազմ չեն սկսել, այդ ամենն արել են «ազատության թշնամիները»:

Հայաստանի պատմության մեջ ամենաձախող արտգործնախարարը դարակազմիկ եզրակացության է եկել, նույնիսկ գերազանցել է իր շեֆին։ Նիկոլ Փաշինյանն անմեղ ու բարի աչքերով հայտարարում էր, որ ինքն անմեղ է, պատասխանատու է, բայց մեղավոր չէ։

Արարատ Միրզոյանը մի լոնք առաջ անցավ։ Ըստ նրա՝ Ալիևն էլ մեղավոր չէ, «ազատության թշնամիներն» են մեղավոր, նրանք են հայերի ու ադրբեջանցիների միջև հակամարտություն հրահրել։ Թուրքերին էլ չմոռանանք։ Էրդողանը Փաշինյանին գիրք է նվիրել, լավն է, հայ-թուրքական հակամարտությունն էլ են «ազատության թշնամիները» հրահրել․․․

Բայց Միրզոյանը միայն այսքանով չբավարարվեց։ Ըստ նրա․ «(ազատության թշնամիները) ձգտում են օգտագործել հենց ժողովրդավարության գործիքները և մեխանիզմները՝ ժողովրդավարությունը խաթարելու համար»։

Ավելի պարզ՝ այդ թշնամիները փորձելու են ընտրությունների միջոցով ՔՊ-ականներին տուն ուղարկել, ուստի պետք չէ շատ խիստ արձագանքել, եթե ազատության, ինքնիշխանության և ժողովրդավարության քաջամարտիկներն ընտրությունները դարձնեն վերահսկելի, որոշ քաղաքական ուժերի թույլ չտան դրանց մասնակցել, դիտորդներին խոչնդոտեն իրականացնել իրենց առաքելությունը, սահմանափակեն մամուլի ազատությունը․․․․ Բա գիտեք ժողովրդավարության համար սպիտակ ձեռնոցներո՞վ են պայքարելու։

Հանուն «ժողովրդավարության» իրենք միգուցե ստիպված լինեն գործի դնել ժողովրդի տված պողպատե մուրճը։ Բա ժողովրդավարությունը հենց դա է, իզուր չէ, որ հենց Հայաստանն է ժողովրդավարության բաստիոնը։ Մաքիավելիզմը գործողության մեջ․․․

Ի դեպ, Արարատ Միրզոյանն այդպես էլ չասաց, թե ովքե՞ր են ազատության այդ այլանդակ թշնամիները։ Շառից փորձանքից հեռու, այ մարդ․․․»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում