Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 19:11 28-01-2026

Ռուս Ուղղափառ եկեղեցին մտահոգված է եկեղեցական գործերին ՀՀ իշխանությունների միջամտելու փորձերով

Հունվարի 28-ին Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի պատրիարքարանի տարածած հաղորդագրությունից։

Զրույցի ընթացքում միտրոպոլիտ Անտոնին աջակցություն հայտնեց Եզրաս արքեպիսկոպոսին՝ Հայ առաքելական եկեղեցու վրա գործադրվող ճնշման համար: Նա ընդգծեց, որ Ռուս Ուղղափառ Եկեղեցին խորապես մտահոգված է Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցական գործերին բացահայտ միջամտելու փորձերով և անընդունելի է համարում հավատացյալների շրջանում արհեստականորեն պառակտում հրահրելու փորձերը:

Եզրաս արքեպիսկոպոսը հյուրին պատմեց Հայ Առաքելական Եկեղեցու ներկայիս վիճակի մասին և շնորհակալություն հայտնեց Մոսկվայի Պատրիարքարանին համերաշխության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով