Արտաքին 8 ամիս առաջ - 20:06 28-01-2026

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի, չորեքշաբթի օրը հաղորդել է NBC News-ը։
Նախորդ օրը հաղորդվել էր 34 մահվան մասին։

Երկրի արևելքում և հյուսիս-արևելքում առնվազն 30 սմ ձյուն է տեղացել, իսկ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում՝ ավելի քան 50 սմ։ Քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն։

Փիթսբուրգում սառնամանիքի պատճառով 37 ձյուն մաքրող մեքենա է խափանվել։

PowerOutage.com կայքի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում մոտավորապես 400 000 տնային տնտեսություններ մնում են առանց էլեկտրաէներգիայի, իսկ իրավիճակն առավել ծանր է Թենեսիում և Միսիսիպիում։

Վերջին տվյալների համաձայն՝ չորեքշաբթի օրը ԱՄՆ օդանավակայաններում չեղարկվել է 670 չվերթ, իսկ մոտ 860 չվերթ հետաձգվել է։

Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ անբնականորեն ցածր ջերմաստիճանը կշարունակվի մինչև հաջորդ շաբաթ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան