Արտաքին Միտք 8 ամիս առաջ - 23:43 27-01-2026

Թրամփը ստացել է մի շարք հետախուզական զեկույցներ, որոնք մատնանշում են Իրանի կառավարության դիրքերի թուլացումը. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

NYT. «Ըստ տեղեկատվությանը տիրապետող մի քանի աղբյուրների՝ նախագահ Թրամփը ստացել է մի շարք հետախուզական զեկույցներ, որոնք մատնանշում են Իրանի կառավարության դիրքերի թուլացումը։

Այս զեկույցները վկայում են այն մասին, որ Իրանի կառավարթյունը գտնվում է իր ամենաթույլ վիճակում՝ 1979 թվականի հեղափոխության ժամանակ, շահի տապալումից ի վեր։

Համաձայն այդ զեկույցների՝ անցյալ տարվա վերջին բռնկված բողոքի ցույցերը ցնցել են Իսլամական Հանրապետության կառավարությունը, հատկապես երկրի այն շրջաններում, որոնք համարվում էին Իրանի գերագույն առաջնորդի աջակցության հենակետերը։

Թեև բողոքի ցույցերը մարել են, կառավարությունը դեռևս գտնվում է բարդ կացության մեջ։ Հետախուզական զեկույցներում բազմիցս ընդգծվել է, որ բացի բողոքի ցույցերից, տուժում է նաև Իրանի տնտեսությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի