Ներքին Միտք 8 ամիս առաջ - 23:11 26-01-2026

Քաղաքացիներն ըմբռնում են մեր պետականության առջև ծառացած մարտահրավերները՝ այս իշխանությունների վերարտադրման պարագայում. Դանիելյան

Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության հերթական մարզային հանդիպումը՝ այս անգամ Աբովյան քաղաքում։

Այս մասին գրել է խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․

«Հանդիպումն անցավ լեփ-լեցուն դահլիճում: Մեր հայրենակիցներն անմիջական մթնոլորտում հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրները, որոնց լուծմանն ենք ուղղելու մեր ջանքերը:

Գործընկերներիս հետ ներկայացրինք այս իշխանությունների կառավարման յոթ տարիների ընթացքում տեղի ունեցած աղետները՝ Արցախի հայաթափումից, արտաքին քաղաքականության ձախողումից մինչև ներազգային պառակտման և ազգային ինքնության ոչնչացմանն ուղղված հետևողական քաղաքականություն։

Պետք է նշել, որ մեր քաղաքացիները շատ սթափ են գնահատում իրավիճակը։ Խորապես ըմբռնում են մեր պետականության առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց աղետալի հետևանքները՝ այս իշխանությունների վերարտադրման պարագայում։

Մի քանի ամիս հետո յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն է ունենալու արտահայտել իր դիրքորոշումը՝ ընտրատեղամասեր գնալով։ Պետք է գիտակցել, որ անտարբերությունը, ապատիան և հուսալքությունը ձեռնտու են միայն այս իշխանություններին։

Մարզային հանդիպումները շարունակական բնույթ կկրեն։ Առաջիկայում գործընկերներիս հետ կլինենք նաև ՀՀ մյուս մարզերում՝ ոչ միայն ներկայացնելու ստեղծված իրավիճակը, այլև լսելու մեր հայրենակիցների մտահոգություններն ու առաջարկները։

Ձեր վստահությունն ու ջերմ ընդունելությունը մեզ պարտավորեցնում է ավելին անելու, սիրելի՛ հայրենակիցներ»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում