Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:30 26-01-2026

Եթե Փաշինյանի բենդը համերգ տա՝ կվճարեմ ու կգնամ․ հարցում

Նիկոլ Փաշինյանը բենդ է ստեղծել։ Այս մասին նա հայտնել է սոցցանցերում։ «Վարչաբենդը» հունվարի 30-ին քաղաքացիներին հրավիրում է դիսկոտեկի։ Նշենք, որ բենդի լոգոյի վրա Փաշինյանի հանրահայտ սրտիկն է, որը, ըստ լուրերի, ակտիվ կիրառվելու է նաև առաջիկա ընտրությունների ժամանակ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե Նիկոլ Փաշինյանի բենդը համերգ կազմակերպի, կգնա՞ք։ Որքա՞ն գումար եք պատրաստ ծախսել դրա համար»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ կցանկանային գնալ այդ համերգին։

«Լավ էլի, ի սեր Աստծո»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կգնար այդ համերգին։ «Այո, ես չգիտեմ՝ արժեքն ինչքան ա, բայց կվճարեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ յուրաքանչյուրն իր գործով պետք է զբաղվի։ «Չէ, տալիս ա, ու ես էլ չեմ գնում, ամեն մարդ իրա գործով պիտի զբաղվի, ինձ հետաքրքիր չի համերգները»,- ասաց նա։

«Ես հեռու եմ, չեմ կարա, կուզեի գայի, բայց չեմ կարա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամաասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով