Ներքին 8 ամիս առաջ - 17:39 26-01-2026

Հանքի պետը հանդիպել է աշխատակիցներին, ասել՝ նոր բաղնիք կսարքեմ, հետ եկեք․ Ախթալայում գործադուլը շարունակվում է

«Գործադուլը շարունակվում է։ Հանքի պետն է եկել տղաների հետ հանդիպելու, առաջարկել, ասել է՝ ես ձեզ համար նոր բաղնիք կսարքեմ, որ լողանաք, կեղտոտ չլինեք, դուրս եկեք աշխատանքի։ Լրիվ անհեթեթություն։

Ես ուղարկել եմ բողոքները Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Համարյա 8-9 նամակ ենք ուղարկել՝ ԱԺ-ից սկսած։ Բայց տեսչական մարմին մենք ուղարկել ենք, որ ստուգումներ իրականացնեն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Էդուարդ Փահլևանյանն, անդրադառնալով Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 52 աշխատակցի գործադուլին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 52 աշխատակից գործադուլ է իրականացնում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, աշխատանքի անմարդկային պայմանների շուրջ առաջացած խնդիրների լուծում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում