Ներքին 8 ամիս առաջ - 09:50 26-01-2026

Գևորգ սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը գրառում է կատարել, ընդգծելով, որ Գևորգ սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․

«Ուրեմն Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Հանրայինի եթերում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, հայտարարել է, թե իբր բազմաթիվ հոգևորականներին հայտնի է, որ 2018 թվականի հայտնի հակաեկեղեցական ակցիայի ընթացքում Արշակ սրբազանն է կազմակերպել այդ ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոցի տեղադրումը նպատակ ունենալով վարկաբեկել այդ շարժումն ու դրա մասնակիցներին։

Այս հարցազրույցից հետո նույն Գևորգ սրբազանը հարցազրույց է տվել Narek Kirakosyanին հայտնելով, թե իբր հենց 2018-ին, այդ շարժման կողմից վեհարան ներխուժելու օրերին, Արշակ սրբազանն իրեն, Գևորգ սրբազանին ասել է, որ պետք է ձգել այս շարժումը, որպեսզի Վեհափառը հրաժարական տա։

Հիմա ի՞նչ հասկանանք, Գևորգ սրբազան։ Նորից նույն հարցն է առաջ գալիս․ չե՞ս տեսնում, թե որքան ես ինքդ քեզ հակասում։ Բա որ ուզում էր Վեհափառը հրաժարական տա, բա ինչի՞ էր ուզում վարկաբեկել այդ խմբին։

Այսպիսի խճճումների մենք արդեն 7 տարի է ամենօրյա ռեժիմում ականատես ենք լինում։ Օրվա իշխանության ղեկավարի ամենօրյա ապրելակերպն է սա։ Այսօր ասում է մի բան, որն ամբողջությամբ հակասում է երեկվա ասածին։ Փաստորեն Գևորգ սրբազանը բոլոր շանսերն ունի այս իշխանության սրտի կաթողիկոսը դառնալու համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»