Սպորտ 8 ամիս առաջ - 10:50 25-01-2026

Թևանյանի հաղթարշավը շարունակվում է. հայ ըմբիշը պարտության է մատնել աշխարհի փոխչեմպիոնին

Հնդկաստանում ընթացող ըմբշամարտի Pro Wrestling League (PWL) պրոֆեսիոնալ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը շարունակում է գրանցել տպավորիչ արդյունքներ։

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բրոնզե մեդալակիրը (65 կգ) իր ակտիվում գրանցել է արդեն երրորդ հաղթանակը։

«Maharashtra Kesari» թիմի կազմում հանդես եկող հայ մարզիկի հերթական մրցակիցը տիտղոսակիր ըմբիշ, 2025 թվականի աշխարհի փոխչեմպիոն, մոնղոլ Տումուր-Օչիրին Տուլգան էր։ Դիտարժան և լարված պայքարում Թևանյանին հաջողվել է վստահ առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ գոտեմարտն ավարտելով 10։4 հաշվով։

Մինչ այս հաջողությունը, հայ ըմբիշը ևս երկու կարևոր հաղթանակ էր տարել PWL-ի շրջանակում։ Մասնավորապես, նախորդ գոտեմարտերում նա ուժեղ էր գտնվել հնդիկ ըմբիշ Վիշալ Կալիրամանայից («Up Dominators» թիմ), ում հաղթել էր 4։2 հաշվով, ինչպես նաև սկզբունքային գոտեմարտում 5։2 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Ալի Ռահիմզադեի նկատմամբ։
Հիշեցնենք, որ հնդկական լիգայում Հայաստանն ունի ևս մեկ ներկայացուցիչ։ «Up Dominators» թիմի կազմում մինչև 74 կգ քաշային կարգում հանդես է գալիս Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը։

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով