Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 20:45 24-01-2026

Ուղիղ չէ, բայց ասում էին` իրերդ դուրս կհանենք, կամ հավաքվի, գնա. Տեր Արտաշես

«Առավոտյան եկեղեցու բարերարն ու վարչական ղեկավարը եկել էին՝ կարելի է ասել սպառնալիքի նոտաներով: Չասեմ`ուղիղ, բայց ասում էին`«Տեր Հայր, հաշվեհարդար պիտի տեսնենք Ձեզ հետ, կամ ֆիզիկական բռնություն, բայց պիտի գանք զամոկները փոխենք, Ձեր իրերն էլ կհանենք, դուրս կդնենք, կամ հավաքի գնա»: Բնականաբար մերժեցի, իրենք էլ գնացին և երբ որ այդ ամեն ինչը տարածվեց մեդիադաշտում, եկեղեցուն սրտացավ մարդիկ տարբեր կողմերից շտապեցին դեպի Ոսկետափի եկեղեցի: Դրանից հետո իրենցից ոչ մեկ չի եկել»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը՝ անդրադառնալով վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանի և եկեղեցու բարերար Համլետ Գորոյանի այցելությանն ու սպառնալիքներին:

Նշենք, որ ավելի վաղ Մասյացոտնի թեմը հայտարարություն տարածեց, որ Ոսկետփի վարչական Նշան Հովհաննիսյանն ու Սուրբ Սահակ- Մեսրոպ եկեղեցու բարերար Համլետ Գորոյանն այցելել էին Տեր Արտաշեսին և ահաբեկել նրան։

Հոգևորականի խոսքով` պատճառն այն է,որ ինքը չի միացել Նիկոլ Փաշինյանի և հանրության շրջանում տիրադավներ անունը ստացած եպիսկոպոսների նախաձեռնած եկեղեցու «բարենորոգման» գործընթացին:

«Քանի որ ուղիղ չեն ասում ինչի համար, բայց կարծում եմ` չեմ կիսում վարչապետի կամ 10 եպիսկոպոսների օրակարգը, հիմա չգիտենք ում օրակարգն է դա, դրա համար բարերարը որոշել է, քանի որ իր սարքած եկեղեցին է, տերն ինքն է, ասում է` ինձ է պատկանում որոշել է եկեղեցին փակել, զավեշտ է»,- նշեց քահանան։

Տեր Արտաշես քահանա Հակոբյանը հավելեց նաև, որ Ոսկետափի վարչական ղեկավարը Վեդու համայնքապետ, «կոկորդիլոսագետ» մականվամբ հայտնի Գարիկ Սարգսյանի օգնականն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող