Ներքին Միտք 8 ամիս առաջ - 22:08 23-01-2026

Դուք շարունակե՛ք հաշվել իմ բացակայությունները, իսկ մենք՝ ներկայացնել ձեր ձախողումների ու դավաճանությունների ցանկը. Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Իմ բացակայությունը նկատելի է, ձեր ներկայությունը՝ անտանելի
Իմացա, որ այսօր ԱԺ-ում բուռն ծափերի են արժանացրել իմ բացակայությունը։

Փաստորեն, 4.5 տարվա ընթացքում Ալեն Սիմոնյանի միակ «հաշվետվությունը» ժողովրդին իմ նիստերի մասնակցության վիճակագրությունն էր։

Ցավոք, որևէ խոսք մեր հանրությունն այդպես էլ չլսեց մարդու վրա թքելու, մեր կորուստների, մսխված միլիոնների մասին։

Այո՛, 4,5 տարում 244 նիստից 100-ին չեմ մասնակցել ու, բնականաբար, չեմ վարձատրվել բացակայությունների համար, բայց 4,5 տարում ու ձեր իշխանության ողջ ժամանակահատվածում ոչ մի օր չեմ լռել երկրի ճակատագրական հարցերի մասին։

Որքան փորձել եք հալածել, շինծու քրեական գործերով կաշկանդել, այնքան ամրապնդվել է ձեզ հեռացնելու վճռականությունը. դրանում դեռ կհամոզվեք:

Ձեր իշխանության 7 տարում իմ ընտանիքին պատկանող ընկերությունները 600 միլիոն դրամից ավելի հարկ են վճարել պետությանը, որի բյուջեն դուք և ձեր ձրիակեր թիմը մսխում եք պարգևավճարների ու շքեղությունների վրա։

Լավ է, որ իմ բացակայությունն այդքան նկատելի է ձեզ համար։ Ցավոք, այդ դահլիճում կան մարդիկ, ովքեր բոլոր նիստերին ֆիզիկապես ներկա են եղել, բայց պատմությունը նրանց հիշելու է որպես «մեծ բացակա» հայկական շահն ու արժանապատվությունը պաշտպանելու հարցում։

Այնպես որ, դուք շարունակե՛ք հաշվել իմ բացակայությունները, իսկ մենք ժողովրդի հետ շարունակելու ենք հաշվել ու ներկայացնել ձեր ձախողումների ու դավաճանությունների ցանկը` միասին աշխատելով ձեզ իշխանազրկելու ուղղությամբ։
Յուրաքանչյուրն զբաղված է իր օրակարգով։

Հ.Գ.
Չեմ դադարում զարմանալ վարչախմբի ներկայացուցիչների ծափ տալու ստրկական սովորության վրա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով