Ավելին 8 ամիս առաջ - 23:49 23-01-2026

Իրանում անկարգությունների հետևանքով հայկական 2 եկեղեցի է վնասվել. Արաղչի

Իրանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վնասվել են հայկական երկու եկեղեցիներ։

Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նա տեղեկատվություն է հրապարակել երկրում անկարգությունների ֆոնին պատճառված վնասի և մարդկային կորուստների մասին։ Հայտարարությունը արվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ սոցիալական ցանցերում արված գրառմանն ի պատասխան։

Անկարգությունների հետևանքով վնասվել են 305 շտապօգնության մեքենաներ և ավտոբուսներ, 24 բենզալցակայաններ, 700 մթերային խանութներ, 300 առանձնատներ, բանկերի 750 մասնաճյուղեր, կառավարական 414 շենքեր, ոստիկանական 749 բաժանմունքներ, 120 «Բասիջ» (իրանական կամավորականների-խմբ.) կենտրոններ, 200 դպրոցներ, 350 մզկիթներ, 15 գրադարաններ, 2 հայկական եկեղեցիներ, ավտոբուսի 253 կանգառներ, 600 բանկոմատներ և 800 մեքենաներ։

Անկարգությունների հետևանքով զոհվել է 3117 մարդ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին