Ներքին 8 ամիս առաջ - 16:47 23-01-2026

Վերաքննիչը բեկանեց Սրբազան պայքարի 3 մասնակիցների արդարացման վճիռը

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ Վերքննիչ դատարանը բեկանել է «Սրբազան պայքար»-ի 3 մասնակիցների գործով Առաջին ատյանի արդարացման դատավճիռը:

«Վազգեն Գալստանյանի կողմից կազմակերպված և ղեկավարվող՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, մի խումբ անձինք, անտեսելով Ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջ-հորդորները, ի թիվս հասարակական կարգը խախտող այլ արարքների, շիշ և տարբեր առարկաներ են նետել ծառայութուն իրականացնող՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների և Արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:

«Խուլիգանական գործողությունների ընթացքում Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը և Մեսրոպ Եսայանը ծխարձակող առարկաներ են նետել Ոստիկանության ծառայողների ուղղությամբ:

Դատախազը Գագիկ Համբարձումյանի, Ժորա Ավետիսյանի և Մեսրոպ Եսայանի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն):

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2025 թվականի մայիսի 27-ի դատավճռով ճանաչել և հռչակել էր մեղադրյալներ Գագիկ Համբարձումյանի, Ժորա Ավետիսյանի և Մեսրոպ Եսայանի անմեղությունը՝ ներկայացված մեղադրանքում:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի մայիսի 27-ի դատավճռի դեմ դատախազի կողմից բերվել էր վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ քրեական դատարանի 2026 թվականի հունվարի 22-ի որոշմամբ բավարարվել է. քրեական գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան` նոր քննության»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»