Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 23:30 22-01-2026

Դիվանագիտական կոպիտ սխալ. ինչի համար է Վահագն Խաչատուրյանը Դավոսում շնորհակալություն հայտնել Ալիևին

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարակել․

«Այս թողարկման ընթացքում անդրադառնալու ենք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Համաշխարհային տնտեսական ֆորումի ելույթին, որը նաև հայտնի է Դավոսի ֆորում ոչ պաշտոնական անվանմամբ։

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և Նիկոլ Փաշինյանին խաղաղություն հաստատելու համար։ Նիկոլ Փաշինյանին նա կոչել է երկրի ղեկավար, այնինչ Սահմանադրությամբ երկրի ղեկավարը հենց նախագահն է, իսկ Փաշինյանը՝ գործադիր իշխանության ղեկավար։

Խոսվում է այն մասին, որ նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայում ապրում են իրենց ամենախաղաղ ժամանակաշրջանը, պատրաստվում են կարգավորել առևտրաշրջանառությունը, և Հայաստանը բենզին է ներկրել։

Ներկայացվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա չլուծված հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Ալիևի կառավարության՝ ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու պահանջներին։ Նշվում է նաև մեր ներկայիս կառավարության անգործությունը։

Վերջում կոչ է արվում քաղաքացիներին 2026 թվականի ընտրություններին կատարել ճիշտ ընտրություն, քանի որ ելք կա, և հնարավոր է կանխել այդ կործանարար գործընթացը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով