Ներքին 8 ամիս առաջ - 23:09 22-01-2026

Օգոստոսի 8-ից հետո թիրախային կրակոցներ չեն եղել սահմանին. ՀՀ-ում դիտորդական առաքելության ղեկավար

Օգոստոսի 8-ից հետո երկու կողմից էլ գիշերն օդ կրակոցներ եղել են, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել սահմանին, սահմանային դիրքերի միջև:

Այս մասին ասել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
«Անցած տարվա մայիսից միջադեպերի քանակը կտրուկ նվազել է, իսկ վաշինգտոնյան հանդիպումներից հետո ոչ մի միջադեպ չի գրանցվել։ Ներքին Հանդի միջադեպը վերջինն էր, որ մենք զեկույց ենք ներկայացրել, այսինքն՝ 2024 թ. փետրվարից հետո այդպիսի միջադեպեր չեն եղել։

2024-ի գարնանը մեզ խնդրել են, որ Խաչիկ գյուղում հսկենք, որ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնեն, մոտ 4 շաբաթ ամեն օր էնտեղ ենք եղել, իսկ 2025 թ. չեն խնդրել, դա նշանակում է՝ գյուղացիները հանգիստ են: Ես հպարտանում եմ, որ միջադեպերը դադարել են սահմանին»,- ասել է Ռիտերը։

Նա հավելել է, որ երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու վավերացվի, իրենց կարիքն այլևս չի լինի, սակայն իրենք շարունակելու են այցելել սահմանամերձ համայնքներ. «Կա փոխհամաձայնություն, որ շարունակենք մեր աշխատանքը, այցելություններ կատարենք սահմանամերձ համայնքներ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան