Արտաքին 8 ամիս առաջ - 21:42 22-01-2026

Իգդիրում քննարկվել են հայ-թուրքական սահմանի բացումը և զբոսաշրջային աշխուժացումը

Թուրքական «Yeşil İğdir» լրատվական կայքը հայտնել է, որ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Իգդիրի մարզային կառույցի ղեկավար Նիզամեթթին Ադան հանդիպում է ունեցել տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Օրակարգում են եղել Ալիջան սահմանային անցակետի բացումը, Հայաստանի հետ հնարավոր զբոսաշրջային աշխուժացումը և տեղական ինքնակառավարման մարմինների բացթողումները։

Նշվում է, որ Ադան ընդգծել է Ալիջան անցակետի հնարավոր բացման դեպքում Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների ընդունման հարցում նախապատրաստական աշխատանքների կարևորությունը՝ տեղեկացնելով, որ այդ նպատակով պատրաստվել և համապատասխան պետական կառույցներին է ներկայացվել համապարփակ զբոսաշրջային զեկույց։

Նա մասնավորապես նշել է. «Մինչ սահմանային անցակետի բացումն անհրաժեշտ է ավարտել բոլոր նախապատրաստական աշխատանքները։ Նախկինում թույլ տրված ռազմավարական սխալների պատճառով մենք կորցրինք իրանցի զբոսաշրջիկներին։ Եթե այժմ անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն, նույն կերպ կարող ենք կորցնել նաև Հայաստանից ժամանող զբոսաշրջիկներին։ Սահմանամերձ քաղաք լինելու հնարավորությունը պետք է ճիշտ օգտագործել»։

Ադան, որպես դրական օրինակ, նշել է հարևան Վանի փորձը, որտեղ զբոսաշրջիկների համար ապահովվում է կազմակերպված և անվճար տրանսպորտ սահմանից դեպի քաղաք և հակառակ ուղղությամբ, ինչը, նրա խոսքով, զգալիորեն նպաստել է զբոսաշրջության զարգացմանը։ Միևնույն ժամանակ նա քննադատել է Իգդիրի քաղաքային ենթակառուցվածքների աշխատանքը և քաղաքի մաքրության վիճակը՝ նշելով, որ քաղաքում բացակայում են անգամ ամենահիմնական պայմանները, այդ թվում՝ հասարակական զուգարանները։

Ելույթն ամփոփելով՝ նա կոչ է արել տեղական իշխանություններին, գործարարներին և բնակչությանը համախմբվել՝ ընդգծելով, որ միայն համատեղ և ժամանակին ձեռնարկված քայլերով հնարավոր կլինի արդյունավետ օգտագործել սահմանամերձ դիրքի ընձեռած հնարավորությունները և ապահովել այցելուների պատշաճ ընդունելությունը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով