Ներքին 8 ամիս առաջ - 18:25 21-01-2026

Հայաստանում տեխնիկական գազ է վաճառվում․ ինչ վտանգներ է այն պարունակում

Վերջին շրջանում Հայաստանում հեղուկ գազի անվան տակ վաճառվում է տեխնիկական նշանակության գազ, որը ավտոմեքենաների համար նախատեսված չէ։ Ավտոսպասարկման կենտրոնների աշխատակիցներն ահազանգում են, որ սրա հետևանքով հազարավոր ավտոմեքենաներ են խափանվել։

Նրանց խոսքով՝ տեխնիկական գազից կեղտոտվում և խցանվում են ավտոմեքենաների կարևորագույն ավտոմասերը, ֆարսունկաները, գազաբալոնային դետալները, ինչի հետևանքով խնդիրներ են առաջանում։

Oragir.News-ի հետ զրույցում ավտոմեխանիկ, գազային սարքավորումների մասնագետ Արամ Սաղաթելյանը ներկայացրեց, թե տեխնիկական կոչվող գազն ինչով է տարբերվում ավտոմեքենաների համար նախատեսված հեղուկ գազից, և ինչու է այն այսքան խնդիրներ առաջացնում։

«Տեխնիկական գազը հիմնականում նախատեսված է ոչ թե մեքենաների, այլ արտադրական, տեխնիկական նպատակների համար։ Այն չունի այն մաքրությունը, որն անհրաժեշտ է ավտոմեքենայի գազային համակարգի համար։ Ավտոմեքենաների համար նախատեսված հեղուկ գազը պետք է լինի մաքուր, առանց խոնավության ու կեղտի, որպեսզի չվնասի շարժիչը և մնացած մեխանիզմները»,- բացատրեց մասնագետը։

Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով հեղուկ գազի թանկացումից և վատ որակից, քաղաքական գնահատական տվեց։

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այս ամենը պատահական չէ։ Թվում է՝ ստեղծվում են արհեստական խնդիրներ, որպեսզի մարդիկ հրաժարվեն հեղուկ գազից և անցնեն բենզինի։ Մենք տեսնում ենք, որ գազի գինը բարձրանում է, լցակայաններ են փակվում, որակի խնդիրներ են առաջանում, և այս ֆոնին բենզինը դառնում է այլընտրանք։ Մինչդեռ հայտնի է, որ բենզինի մի մասը ներկրվում է Ադրբեջանից։ Ես չեմ կարող փաստերով պնդել, բայց տպավորություն կա, որ սա կարող է լինել ոչ միայն շուկայական, այլ նաև կազմակերպված գործընթաց, որը ստիպում է մարդկանց հրաժարվել ավելի էժան վառելիքից»,- ասաց փորձագետը։

Մասնագետների կարծիքով, երբ հազարավոր մեքենաներ նույն խնդիրն են ունենում, հարցն այլևս անհատական չէ, այլ համակարգային, և պահանջում է հստակ պատասխաններ պետությունից։

Հիշեցնենք՝ վերջին շրջանում հեղուկ գազի թանկացումը պաշտոնապես պատճառաբանվում է Լարսի անցակետում առաջացած խցանումներով և ներմուծումների ուշացմամբ։ Անշուշտ, արտաքին գործոնն իր ազդեցությունն ունի, սակայն միայն Լարսով բացատրել գնի կտրուկ և շարունակական աճը առնվազն միակողմանի մոտեցում է և չի արտացոլում իրական պատճառները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի