Ներքին 8 ամիս առաջ - 23:08 20-01-2026

30 տարի մենք էինք ադրբեջանցիների տարածքներում, հիմա էլ իրենք են մտել, դուրս կգան. Գագիկ Մելքոնյան

Մի մոռացեք, որ 30 տարի մենք գտնվում էինք իրենց տարածքների մեջ, այսինքն՝ Ադրբեջանի 7 շրջան կար, որ մեր տիրապետության տակ էր, դրանք Ադրբեջանի տարածքներ են եղել, կարո՞ղ է պատահի Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանը, Ֆիզուլին, Աղդամը մեր տարածքներն են եղել։

Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՔՊ–ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ խոսելով այն մասին, որ Ադրբեջանցիները դեռ գտնվում են Հայաստանի տարածքում։

«Իրենց տարածքները մենք միանգամից չենք տվել։ 25 տարի, 26 տարի բանակցություններ է գնացել, բանակցություններից հետո նոր իրենք պատերազմով հետ են վերցրել։ Այդքան տարի մենք մնացել ենք իրենց տարածքներում։

Հիմա պատերազմից հետո իրենք մտել են այդ տարածքները, պետք է սկսվի սահմանազատման աշխատանքներ, իրենք դուրս են գալու այդ տարածքներից»,- ասել է Մելքոնյանը։

Հարցին, որ Ադրբեջանի նախագահը այլ բան է ասում, պատգամավորն ասաց․ «Ալիևը շատ բան է ասում, Ալիևին ինչո՞ւ եք լսում, դուք լսեք մեր վարչապետին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով