Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 18:45 20-01-2026

1 դրամ աշխատավարձը որն ա․ տենց ախմախ բան ոնց կարելի է ասել․ հարցում

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆյսբուքյան էջում գրել է, որ 1 դրամ աշխատավարձը արդար հատուցում է, անգամ շատ է ամեն երկրի ղեկավարին, ում երկրում 500,000 աղքատ մարդ կա:

«Վերացրեք աղքատությունը նոր մտածեք պարգևավճարների մասին: ՔՊ-ականները երբեք այսքան ահարկու չեն պաշտպանել ինչ որ բան , քան էս 2 օրը Փաշինյանի աշխատավարձը ու պարգևավճարը»,- գրել է նա:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Սամվել Կարապետյանի թիմակիցների առաջարկի հետ, որ պաշտոնյաների աշխատավարձը պետք է 1 դրամ լինի»։

Հարցվածների մի մասը նշեց, որ 1 դրամով հնարավոր չէ ապրել, որոշներն էլ ասացին, որ դա հիմարություն է։

«Չէի ասի, նորմալ, ոչ թե միլիոններ, նորմալ աշխատավարձ պետք է լինի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պաշտոնյաներն անսահմանափակ գումար ունեն։ «Դե 1 դրամով հաց են ուտում, պաշտոնյաներն անսահմանափակ փող ունեն, լավ գիտենք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա հիմարություն է։ «Էդ հիմարություն ա, 1 դրամը որն ա, այսինքն՝ մենակ գողություն, հա՞։ Տենց ախմախ բան կարելի ա ասել, էդքան շատ թող ինչ պիտի անի»,- ասաց նա։

«Պաշտոնյան էլ պիտի ապրի, ոնց կարա 1 դրամ լինի։ Պաշտոնյային էլ ա պետք տուն, ընտանիք պահել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան