Ներքին 8 ամիս առաջ - 22:05 20-01-2026

Ական պարտավոր է վանաձորցիներին հայտնել խոշոր գումարի չափը, որ համայնքը ստացել է «Քիմպրոմի» տարածքի վաճառքից

«Արդշինբանկ» ԲԲԸ-ն հաստատեց «Վանաձոր Քիմպրոմի» տարածքի վաճառքի մասին մեր տեղեկությունը: Բանկը գործարքի կողմ չէ, այլ գործարքն իրականացնող ֆինանսական կազմակերպությունը:

Սրանից առաջ տեղեկությունը հաստատել էր նաև «Վանաձոր Քիմպրոմի» սնանկության կառավարիչը՝ հայտնելով, որ գործարանի տարածքում չափագրման աշխատանքներ կատարելու համար «Վանաձոր Քիմպրոմի» կողմից լիազորագիր է տրվել «Արդշինբանկ» ԲԲԸ-ին:

Մեր մի քանի գրավոր հարցումներից հետո տեղեկությունն ի վերջո հաստատել էր նաև Վանաձորի քաղաքապետարանը՝ նշելով, որ վաճառքի գործարքից համայնքի ֆոնդային բյուջե է մուտքագրվել օրենքով սահմանված հողի կադաստրային արժեքը: Մյուս հարցերը՝ գումարի չափի, գումարը փոխանցողի, գործարքի մանրամասների վերաբերյալ, երկրորդ ամիսն է՝ մնում են անպատասխան:

«Վանաձոր Քիմպրոմը» Վանաձոր քաղաքի ամենախոշոր գույքն է, հետևաբար Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարը պարտավոր է համայնքի բնակչությանը տեղեկատվություն տալ տարածքի վաճառքի վերաբերյալ և նշել շատ խոշոր գումարի չափը, որ վանաձորցիներն ստացել են վաճառքի գործարքից:


Ադրինե Թորոսյան




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում