Սպորտ 8 ամիս առաջ - 18:35 20-01-2026

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տալիս

Լեռնադահուկորդի շուրջ սկանդալի ֆոնին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը վայր է դնում լիազորությունները:

Դահուկային սպրոտը ինքն իրեն չի կարող զարգանալ, եթե չկա պետական աջակցություն, իր տեսաուղերձում հայտարարել է Սարգսյանը՝ հավելելով, որ գուցե իր անձն է պառճառներից մեկը, որ պետական այրերը չեն ցանկանում զարգացնել այս սպորտը։

Ֆեդերացիայի նախագահն ավելի վաղ իր աջակցությունն էր հայտնել Իտալիայում կայացած մրցաշարում մարզահագուստի վրայի «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակած Միքայել Միքայելյանին։

Դրան հաջորդել էր ԿԳՄՍ նախարարության և ֆեդերացիայի նախագահի նամակագրությունը: Գերատեսչությունից պարզաբանում էին պահանջել՝ ինչո՞ւ է մարզիկը փակել մարզահագուստի վրա Ադրբեջանի գովազդը, ֆեդերացիայի նախագահի պատասխանն էլ կարճ էր՝ քայլն առավել քան պարզ է և պարզաբանման կարիք չունի։

Սպորտային այս սկանդալից մի շաբաթ անց Ժաննա Անդրեասյանը հստակ ասել էր՝ սպորտը պետք է մնա սպորտ:

«Սպորտը պետք է լինի սպորտի մասին, և կարևոր է, որ մենք մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք արդար, ազնիվ սպորտի բոլոր կանոններին», - նշել էր նախարարը:

Վերջերս Սարգսյանը կոշտ քննադատել էր ԿԳՄՍՆ-ին՝ հայտարարելով, որ դահուկային սպորտն անուշադրության է մատնված։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով