Ավելին 9 ամիս առաջ - 14:36 20-01-2026

Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է

Երկրի վրա կեսգիշերին մոտ սկսված մագնիսական փոթորիկը, որն առաջացել է 2026 թվականին Արեգակի վրա ամենահզոր բռնկումից հետո, գիշերը հասել է G4.7 մակարդակի։

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան:

«Մագնիսական փոթորիկը Երկրի վրա սկսվել է նախորդ երեկոյան՝ այն բանից հետո, երբ Արեգակից արտանետված պլազմայի հոսքը, առաջացած տարվա ամենահզոր բռնկման հետևանքով, հասել է մեր մոլորակին։

2026 թվականին առավելագույն՝ X դասի առաջին արեգակնային բռնկումը գրանցվել է կիրակի օրը․ այն գնահատվել է X1.95 բալով։ Լաբորատորիայում հայտնել են, որ Երկրի շրջակայքում արեգակնային պրոտոնների հոսքը հասել է վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային արժեքների։ Վերջին անգամ ավելի բարձր ցուցանիշներ դիտվել էին 2003 թվականի հոկտեմբերի 29-ին՝ XXI դարի ամենախոշոր մագնիսական փոթորկից առաջ։

Ներկայումս Երկրի վրա մագնիսական փոթորիկը շարունակում է պահպանվել G2.3 մակարդակով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազիզյանը և լուսանկար հրապարակել:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին