Ներքին 8 ամիս առաջ - 20:45 19-01-2026

Փաշինյանին «Զայեդ»-ի մրցանակ է շնորհվել «Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի առաջմղման համար»

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը պարզաբանում է, թե ինչու է Փաշինյանին «Զայեդ»-ի մարդկային եղբայրության մրցանակ շնորհվել․

«Այսօր հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ»-ի մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին, որը միջազգային մակարդակով գնահատում է խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված հետևողական և սկզբունքային հանձնառությունը։

Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի՝ որպես երկխոսության, վստահության ամրապնդման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության ձևավորման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի։

Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք։

«Զայեդ»-ի մարդկային եղբայրության մրցանակը շնորհվում է այն առաջնորդներին և նախաձեռնություններին, որոնք էական ներդրում են ունենում ժողովուրդների միջև երկխոսության, փոխըմբռնման և խաղաղ համակեցության ամրապնդման գործում։ Նախորդ տարիներին մրցանակին արժանացել են, ի թիվս այլոց, Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբը, հանգուցյալ Պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ծայրահեղականության դեմ պայքարի ակտիվիստ Լաթիֆա Իբն Զիաթենը, ինչպես նաև Հորդանանի Հաշիմյան Թագավորության Նորին Մեծություններ Թագավոր Աբդալլահ Երկրորդը և Թագուհի Ռանիա Ալ Աբդալլահը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով